Սեպտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 788 դիմում

0
81

Սեպտեմբեր ամսվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 788 դիմում, որից 657-ը գրավոր, 131-ը բանավոր: Գրավոր դիմումներից 173-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիների կողմից:

Գրավոր  դիմումներում գերակշիռ մաս են կազմել  հումանիտար օգնության 68 (10%), պետական նպաստների 59 (9%), ավանդների փոխհատուցման 50(8%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 48 (7%), սոցիալական աջակցության 48 (7%), կազմակերպությունների կողմից նախարարությանը մատուցած ծառայությունների վերաբերյալ  հաշվետվությունների 39 (6%), բնակարան հատկացնելու 33 (5%) և  աշխատանք տրամադրելու 33 (5%) վերաբերյալ դիմումները:

Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 45 (34%), դիմումի ընթացքի ճշգրտման 28 (21%), պետական նպաստների 22 (17%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 6 (5%) վերաբերյալ դիմումները:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 334 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 201-ը (60%) պարզաբանվել է, 110 (33%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 15-ը (5%) վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ, իսկ 8-ին (2%) տրվել է մերժողական պատասխան:

Փոխնախարարների մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է չորս քաղաքացի: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով: