Նախարարի տեղակալը մասնակցել է «Գթության խոհանոց» ծրագրի 22-րդ շրջանի բացման արարողությանը

0
173

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Երևանում Գերմանական կարմիր խաչի «Հուսո տուն» բարեգործական կենտրոն` «Գթության խոհանոց» ծրագրի 22-րդ շրջանի բացման արարողությանը:

Գնահատելով և կարևորելով մարդասիրական ծրագրերի իրագործումը` տիկին Բաղդասարյանը ընդգծել է, որ տարեցների, սոցիալական խնդիրներ ունեցող, դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց խնդիրները գտնվում են  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում:

«Այս սոցիալական ծրագրի երկարամյա գոյությունը մեկ անգամ ևս փաստում է նրա հասցեականության, նպատակի և արդյունավետության մասին: Այն, բացի սնունդ տրամադրելուց իր մեջ ներառում է նաև հոգեբանական, սոցիալական շփման բաղադրիչներ: Միանշանակ, ծրագրի արդյունավետությանը նպաստել է նաև պետական մարմիններ-Գերմանական կարմիր խաչ համագործակցությունը»- նշել է իր խոսքում նախարարի տեղակալը:

Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Երևանում «Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավար Կառլ-Հայնց Շայդեն, Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և այլ պատվավոր հյուրեր: