Հուլիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 751 դիմում

0
109

Հուլիս ամսվա ընթացքում նախարարությունում  գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 751, նախարարություն այցելած  քաղաքացիների թիվը՝ 268, որոնցից 153-ի կողմից ներկայացվել է բանավոր դիմում:

 

Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել  ավանդի փոխհատուցման` 61 (23%),   կենսաթոշակի վճարման՝ 16 (6%)  և ընտանեկան նպաստի նշանակման՝ 24 (9%)  դիմումները:

 

Գրավոր  դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝  75 (13%), հումանիտար օգնության՝ 49 (8%), կենսաթոշակի վճարման 27 (5%), աշխատանքի տեղավորման՝ 33 (6%) և ընտանեկան նպաստի վերաբերյալ՝ 45 (8%)  դիմումները:

 

Հուլիս ամսվա ընթացքում պատասխանվել է 247 գրավոր դիմումի, որոնց պատասխանների բնույթն ունեցել է հետևյալ պատկերը. 175 (71%)-ը պարզաբանվել է, 41 (17%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 25-ը (10%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 6-ին (2%) տրվել է մերժողական պատասխան:

 

 

Հաշվետու ժամանակահատվածում նախարարի տեղակալների մոտ կայացել է  չորս ընդունելություն` 6 քաղաքացու մասնակցությամբ: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում  տրված հանձնարարականների հիման վրա կազմված արձանագրությունները գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով: