Պետական նպաստների համակարգում 2007թ. կատարված փոփոխությունները ներկայացրեցին նախարարի տեղակալ Արծվիկ Մինասյանն ու սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը` հունվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում

0
181

«ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի մասին՚ ՀՀ օրենքով ավելացել է ընտանեկան նպաստի համար նախատեսված ֆինանսական միջոցները` 26 մլրդ 429 մլն դրամ (նախորդ տարվա 24մլրդ 337 մլն-ի դիմաց):
«2007 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 28-ի N 1896-Ն որոշմամբ սահմանվել են.

  • ընտանեկան նպաստի իրավունքի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 33.00 միավոր,
  • ընտանեկան նպաստի բազային մասը` ընտանիքում մինչև 18 տարեկան անդամներ չունեցող ընտանիքի համար` 7500 դրամ,
  • մինչև 18 տարեկան անդամներ ունեցող ընտանիքի համար` 7000 դրամ,
  • երեխային տրվող հավելման չափերի տարբերակման սկզբունքը պահպանվել է, փոփոխվել են դրանց մեծությունները:

Ընտանիքների անապահովության գնահատման կարգում կատարված փոփոխության համաձայն` միայնակ կենսաթոշակառուների համար սահմանվել է առավել բարենպաստ գործակից, որը հնարավորություն կտա նրանց հավասար այլ պայմաններում ձեռք բերել նպաստի իրավունք:
Միաժամանակ, 2007թ.-ից համակարգում հաշվառված այն ընտանիքները (0-ից բարձր անապահովության միավոր ունեցող), որոնցում կծնվի տվյալ ամուսնական զույգի կամ միայնակ կնոջ երրորդ կամ դրան հաջորդող երեխա, ապա դրա կապակցությամբ ընտանիքը կստանա միանվագ օգնություն` 200 հազար դրամի չափով:
Համաձայն վերանշյալ որոշման` սահմանվել են նաև.

  • երեխայի խնամքի նպաստի չափը` 3000 դրամ,
  • երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 35 հազար դրամ:

Ի դեպ, 2006թ. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել էր շուրջ 182 հազար ընտանիք, որոնցից ընտանեկան նպաստ է ստացել շուրջ 130 հազարը, 9500-ը` հրատապ օգնություն, երեխայի ծննդյան միանվագ օգնություն` 4200 երեխա, առաջին դասարան հաճախելու կապակցությամբ` 14400-ը, հուղարկավորության` 121-ը:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացել է 29201 երեխա, երեխայի խնամքի նպաստ` ամսական միջինում 4800 մայր:
2007թ. փաստագրումն ընթացքի մեջ է: