Նոյեմբերին «114» թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 6055 զանգ

0
229

2016 թվականի նոյեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 6055  զանգ:

Ստացված զանգերից 1204-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1385-ը՝ ընտանիքի անապահովության, 320-ը՝ երեխայի խնամքի, 177-ը՝ մայրության, 211-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի վերաբերյալ: 146 զանգ վերաբերել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (58), ավանդի փոխհատուցման (890) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Նոյեմբեր ամսին ստացվել է 81 բողոք, որից 3–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 12-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 2-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին, իսկ 64-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: