Մանուկների տոնը կարևոր առիթ է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանության խնդիրներին ավելի ﬔծ ուշադրություն դարձնելու համար։ Այս և երեխաներին վերաբերող այլ հարցերի շուրջ «Արﬔնպրես»-ի հետ զրույցում խոսեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիﬓահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը։
– Տիկին Հայրապետյան, ինչպե՞ս է իրականացվում երեխաների թիրախային խմբի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանությունը, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում։
– 2013 թվականին ՀՀ-ի, ՄԱԿ-ի մանկական հիﬓադրաﬕ և USAID-ի ﬕջև համագործակցության շրջանակում կնքվել է հուշագիր, որի համաձայն երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվում են լայնամասշտաբ բարեփոխուﬓեր։ Դրանց հիմքում դրված է խոցելի սոցիալական ներառումը։ Նախարարության համար այդ բարեփոխուﬓերի ﬕակ սկզբունքը ՄԱԿ-ի մանկական հիﬓադրաﬕ ուղենիշներին համապատասխան յուրաքանչյուր երեխայի ընտանիքում ապրելու հնարավորության ապահովուﬓ է։ Նախարարությունը մշակել է ﬕ այնպիսի ռազմավարություն, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա ընտանիքում խնամք ստանալ։ Դրա դրույթները հիﬓականում կայանում են նրանում, որ հաստատություններում բնակվող երեխաների համար ﬕջոցներ ստեղծվեն, որպեսզի նրանց խնամքը ընտանիքներում կամ այլընտրանքային ձևով կազմակերպվի։ Կառավարությունը շատ ﬔծ նշանակություն է տալիս երեխաների այլընտրանքային խնամքին և որպես գերակա խնդիր ընդունել է հաստատությունների վերակազմակերպումը՝ երեխաների խնամքը ընտանիքներում կազմակերպելը։ Այս պահին արդեն մշակվում է Լոռու մարզի երեխաների խնամքի հաստատությունների վերակազմակերպման մասին Կառավարության որոշումը, և այն շուտով կդրվի շրջանառության ﬔջ։ Նախատեսվում է մանկատները վերակազմակերպել կյանքում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վերականգնողական կենտրոնի, հնարավորություն ընձեռել սոցիալական պատճառներով հաստատություններում հայտնված երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիքներ: Կամ, դրա անհնարինության դեպքում, խնամակալություն սահմանել ընդլայնված ընտանիքներում: Իսկ դրա անհնարինության դեպքում՝ ուղարկել այլընտրանքային խնամքի: Մենք ենթադրում ենք խնամատար ընտանիքը և ենթակառուցվածքների զարգացումը համայնքներում, որ այդ երեխաները ցերեկային ժաﬔրին ստանան խնամք, սոցիալական աջակցություն և ﬓան կենսաբանական ընտանիքներում։
– Եթե երեխան կենսաբանական, խնամատար կամ որդեգրված ընտանիքում բռնության է ենթարկվում, այդ պարագայում ինչպիսի՞ն է նախարարության ֆունկցիան։
– Մեր գերատեսչությունը քաղաքականություն մշակող է։ Կան համապատասխան կառույցներ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունները, և այս պահին ընտանեկան օրենսգրքով խնդիրը դրված է խնամակալության հոգաբարձության մարﬓի վրա։ Յուրաքանչյուր համայնք ունի իր խնամակալության հոգաբարձության մարﬕնը, և եթե երեխան իր ընտանիքում բռնության է ենթարկվում, նրանք իրավունք ունեն մտնել ընտանիք, անհրաժեշտության դեպքում ոստիկանության հետ և, երեխայի կյանքին վտանգ սպառնալու դեպքում, անﬕջապես նրան դուրս հանել այնտեղից։ Բայց այդ մարﬕնը պարտավոր է աﬔն ինչ անել, որպեսզի երեխան, այնուաﬔնայնիվ, ﬓա իր ընտանիքի կողքին: Հոգեբաններ են աշխատում ծնողների հետ։ Բայց պետք է նաև անպայման ուշադրություն դարձնել, թե ի՞նչ վիճակում է գտնվում երեխան, և երեխային ընտանիքից վերցնելու դեպքում նրան տեղավորում են ժամանակավոր խնամքի հաստատություններում, որոնք են «Զատիկ»-ը, ՀՕՖ աջակցության կենտրոնը, այժմ նաևՍՈՍ բարեգործական կազմակերպությունը։ Վեց աﬕս ժամանակահատված է տրված, որպեսզի խնամակալության հոգաբարձության մարﬕնն աշխատի ընտանիքի հետ, հասկանա, արդյոք տվյալ ընտանիքն ի վիճակի՞ է առանց բռնություն գործադրելու նորից երեխային ընտանիք ընդունել։ Կես տարի անց որոշվում է, թե երեխան ուր է գնում՝ խնամատար ընտանի՞ք, մանկատո՞ւն, թե՞ վերադառնում է կենսաբանական ընտանիք։
– Եթե խնամատար ընտանիքներում երեխային չեն կարողանում պահել սոցիալական հարցերից ելնելով, ի՞նչ է արվում։
– Որպեսզի երեխան հանձնվի խնամատար ընտանիք՝ մասնագետները ուսուﬓասիրում են ընտանիքը, տալիս են եզրակացություն։ Խնամատար ընտանիք երեխա ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի բժշկական հիﬓարկներից բերեն տեղեկանքներ, որ խնամողներն առողջ են, ընտանիքի անդաﬓերի առողջական վիճակը լինի այնպիսին, որպեսզի չխանգարի դրսից եկած երեխայի հետագա խնամքի ներդաշնակ զարգացմանը։ Եկամուտների մասին տեղեկանք է բերվում, որպեսզի ﬔնք չասենք, թե մոտիվացիան ﬕայն պետության կողﬕց տրվող գումարն է: Այսինքն՝ լինի կայուն եկամուտ ունեցող ընտանիք, և երեխայի համար պետության կողﬕց երեխային հատկացվող գումարը ծախսվի ﬕայն խնամատար երեխայի համար, իսկ ընդհանուր խնամատարության վերցնելու գաղափարը լինի առաքելությունը և աջակցությունը պետությանը, որ առանց ծնողական խնամքի ﬓացած երեխան ապրի ոչ թե մանկատանը, այլ ընտանիքում։ Մասնագետները ուզում են տեղեկատվություն ներքին գործերի բաժնից, որպեսզի խնամատարության վերցնող ծնողը իրավապահ մարﬕնների հետ գործ ունեցած չլինի կամ, եթե երբևէ դատված է եղել, ապա դատվածությունն արդեն հանված լինի, և նմանատիպ տեղեկանքներ։ Այս տեղեկանքները պետք է հավաստեն, որ ընտանիքն իսկապես բոլոր առուﬓերով գտնվում է բարձր մակարդակի վրա և կարող է խնաﬔլ երեխային։ Միայն նման տեղեկանքների առկայության դեպքում է տրվում դրական եզրակացություն։
– Եղե՞լ են, արդյոք, դեպքեր, որ երեխան դուրս գա խնամատար ընտանիքից։
– Երեխան կարող է կենսաբանական ընտանիքի հետ վերաﬕավորման պատճառով դուրս գալ խնամատար ընտանիքից։ Հնարավոր է նաև, որ ֆորս- մաժորային իրավիճակներ ստեղծվեն՝ երեխան չհարմարվի ընտանիքին և չցանկանա ապրել նրա հետ։ Մեր մասնագետները հաշվի են առնում նաև այդ ժամանակահատվածը, որ երեխան կարող է չհարմարվել նոր տանը։ Բարեբախտաբար, խնամատարության մոդելը կիրառելու ընթացքում շատ հաջող Հայաստանը ճանապարհ է անցել։ 1999 թվականին ՀՀ սոցիալական ապահովության նախարարության և Ֆրանսիայի Քրիթի քաղաքի ﬔկի ﬕջև պայմանագիր է կնքվել։ Պայմանագրի համաձայն՝ այդ ֆրանսիական քաղաքի քաղաքապետարանը և հայ համայնքը աջակցություն են տրամադրել, որպեսզի ձևավորվեն խնամատար ընտանիքներ՝ նպատակ ունենալով մանկատան սաներին ընտանիքում խնամվելու հնարավորություն տալ։ Ծրագրի ընթացքում ինը երեխա տարբեր մանկատներից տեղափոխվել են ՀՀ տարբեր մարզերի ընտանիքներ, որտեղ խնամք է տրամադրվել այդ երեխաներին։ Խնամատարության ոչ ﬕ անհաջող փորձ չի եղել, ինը երեխաներն էլ ներկայումս չափահասներ են։ Այդ ընտանիքների հետ զգայական կապն այնքան ﬔծ է, որ անգամ չափահաս դառնալուց հետո էլ շարունակում են ապրել խնամատար ծնողների հետ։
– Դեպքեր գրանցվե՞լ են, որ խնամատար ծնողները որդեգրեն իրենց խնամքի տակ գտնվող երեխաներին։
– Իհարկե, որոշ երեխաներ որդեգրվել են, այսինքն՝ նաև գույքային և ոչ գույքային հարաբերություններ են ձևավորվել խնամատար ընտանիքների և խնամատարության հանձնված երեխաների ﬕջև։ Որոշ երեխաների չորդեգրվելու պատճառն այն է եղել, որ նրանք պետական աջակցություն ստանան բուհերում սովորելիս, և լուծվի նրանց բնակարանի խնդիրը։
– Հայաստանում ներդրվել է խնամատար ընտանիքի ինստիտուտ։ Ինչպե՞ս է իրականացվել այդ գործընթացը։
– Երեխայի խնամքը ﬕջազգային չափորոշիչներով իրականացնելու համար Հայաստանում սկսեց քննարկվել խնամատար ընտանիքի ինստիտուտի հարցը։ ՄԱԿ-ի մանկական հիﬓադրաﬓ ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համատեղ համագործակցության պայմանագիր են կնքել, որտեղ ներառել են նման դրույթ։ Դրա շրջանակում նախարարությունը լիազորել է «Հայ օգնության ֆոնդ»-ին (ՀՕՖ), որպեսզի հենց այդ կազմակերպությունն իրականացնի տվյալ ծրագիրը։ Այդ ժամանակ Վանաձորի և Գավառի մանկատներից ընտրվել էին երեխաներ, ովքեր հանձնվել էին խնամատար ընտանիքներ։ Սկզբում ՄԱԿ-ի մանկական հիﬓադրաﬕ ﬕջոցներով էր աﬔն ինչ իրականացվում, ապա ﬔկ տարի անց, օրենքով հաստատվելուց հետո, ընտանիքները սկսեցին վճարվել պետական բյուջեից։
– Փաստորեն, խնամատարությունը վճարովի ծառայություն է։ Ինչպե՞ս է վճարվում ընտանիքը և որքա՞ն։
– Խնամատար ընտանիքը վճարովի ծառայություն է։ Պետության կողﬕց վարձավճար է տրվում քաղաքացուն, որպես աշխատավարձ և տրամադրվում է որոշակի գումար հենց խնամքի համար։ Ընդհանուր գումարը կազմում է 137.000 դրամ, որի ﬔջ մտնում է նվազագույն աշխատավարձ, ﬓացածն էլ՝ խնամքի համար։ Սա մանկատանը ﬔծացող ﬔկ երեխայի համար տրվող գումարն է, ով առանց ծնողական խնամքի է ﬓացել։
– Ինչպե՞ս են ընտրվում երեխաները խնամատար ընտանիք հանձնվելու դեպքում։
– Նույն կերպ, ինչպես որդեգրման դեպքում։ Հիﬓականում երեխայի հետ աշխատում են մանկատան սոցիալական աշխատողը, հոգեբանը, բնականաբար, երեխայի ցանկությունն էլ է հաշվի առնվում։ Շատ դեպքերում խնամատար ընտանիք ենք հանձնում երեխային, որպեսզի նրա մուտքը մանկատուն կանխարգելվի, օրինակ, եթե ծնողը թողնում է երեխային և ﬔկնում արտերկիր։ Երեխան հանձնվում է պետության խնամքին, և պետությունը պետք է որոշի, թե նա ուր պետք է գնա։ Երեխայի շահերից է բխում ընտանիքում ﬔծանալը, և որոշում է կայացվում նրան հանձնել խնամատար ընտանիք։ Այս լայնամասշտաբ բարեփոխուﬓերի շրջանակներում արդեն ունենք խնամատար ընտանիքներ, ովքեր վերապատրաստվել են և ՀՕՖ-ի կողﬕց ստացել են հավաստագրեր։