2007 թվականի նոյեմբերի 6-ին ՄԱկ-ի զարգացման ծրագրի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի միջև ստորագրվեց համաձայնագիր

0
98

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Կոնսուելա Վիդալը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար տիկին Գյուլնարա Հովհաննիսյանը ստորագրեցին գենդերային հավասարությանը և երկրում կանանց դերի բարձրացման խրախուսմանն ուղղված միասնական գործունեություն վարելու վերաբերյալ համաձայնագիր:
Ազգային ինստիտուտը կառավարության կողմից պատասխ?նատու է գենդերային և մարդու իրավունքների հարցերի շուրջ քաղաքականության մշակման, հետազոտությունների և դասընթացների իրականացման գործում:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մեկտեղ Ազգային ինստիտուտը նույնպես ներգրավված է կանանց իրավիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման Հայաստանի Հանրապետության 2004-2010թթ ազգային գործողությունների ծրագրի համակարգման և իրականացման գործում:
Համագործակցելով ՄԱԶԾ-ի հետ` Ազգային ինստիտուտը կիրականացնի հետազոտություններ և ուսուցողական դասընթացներ քաղաքացիական ծառայողների համար գենդերային խնդիրների մոդուլների, քաղաքականության մեջ կանանց մասնակցության իրավական հիմքերի վերաբերյալ:
Ազգային ինստիտուտի տնօրեն Գ.Հովհաննիսյանը իր խոսքում կարևորեց այս նախաձեռնության անհրաժեշտությունը մեր հասարակության համար և նշեց, որ այն կազմում է մի ծրագրի շարունակություն, որը սկսվել է դեռևս 2004 թվականին` համագործակցելով Շվեդիայի կառավարության միջազգային զարգացման գործակալության հետ:
Համագործակցությունն ուղղված է Ազգային ինստիտուտի աշխատանքի հետագա հզորացմանն ու գենդերային քաղաքականության զարգացմանը: