Հասարակայնության հետ կապերի (PR) դասընթաց Ծաղկաձորում

0
126

2007 թվականի նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները ԱՄՆ ՄԶԳ Հայաստան, Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի շրջանակներում մասնակցեցին «Հասարակայնության հետ կապեր» (PR) դասընթացին:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային կապերի ձևավորման մեխանիզմներին, մեթոդներին և արտահայտման ձևերին: Ցույց տալ հանրային կապերի օգտագործման անհրաժեշտությունը կատարած աշխատանքի լուսաբանման գործում:
Մասնակիցներին ողջունեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանը և ՄՀՀԾ տնօրեն Է. Ռեմմը: Իր խոսքում պարոն Բերիկյանը կարևորեց նախարարության գործունեության արդյունավետ պարզաբանման և լուսաբանման գործում հասարակայնության հետ հաղորդակցության ճիշտ կազմակերպումը, իսկ Է. Ռեմմն անհրաժեշտ համարեց փորձի փոխանակումը:
Սեմինարի ընթացքում քննարկվող թեմաներից էին. «Համագործակցություն հանրության հետ՚, «Հետադարձ կապի օգտագործումը ներդաշնակ հանրային քաղաքականություն իրականացնելու համար՚, «Հայաստանյան լրատվամիջոցներ, օրեսդրական դաշտ, ինքնակարգավորում», «Բարեփոխումների ներկայացում հանրությանը, հաղորդակցման ուղիների ընտրություն» «Համագործակցություն հեռարձակող լրատվամիջոցների հետ»  և «ԱՍՀՆ ներքին և արտաքին հաղորդակցություն, ներկա իրավիճակ, մարտահրավերներ»: Դասընթացները վարեցին Հայաստանյան PR ասոցիացիայի փորձագետները:
Ըստ մասնակիցների` դասընթացն ունեցավ մեծ հաջողության: Բոլորի ցանկությունն էր, որ այն լինի շարունակական: