ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» հասարակական կազմակերպությունների դաշինքը 2007թ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարում են հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ

0
94

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» հասարակական կազմակերպությունների դաշինքը 2007թ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարում են հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության  միամսյակ:
Միամսյակի նպատակն է բարձրացնել Հայաստանում հաշմանդամության հիմնախնդիրների մասին իրազեկվածությունը և նպաստել հաշմանդամ անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը:
Միամսյակի ծրագրով նախատեսված են «Քո վերաբերմունքն ավելի է ազդում իմ կյանքի վրա, քան իմ հաշմանդամությունը» ցուցապաստառների տարածում, կլոր սեղան-քննարկումներ և կինոդիտումներ Երևանում և հանրապետության մարզերում, դասախոսություններ համալսարաններում և խաղ-քննարկումներ դպրոցներում: Միամսյակի ընթացքում նախատեսվում է հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման ամենամյա մրցույթի արդյունքների ամփոփում և հանդիսավոր մրցանակաբաշխություն, ինչպես նաև լրատվամիջոցների մինի ֆուտբոլի մրցաշար` «ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» խորագրի ներքո և այլն:
Կազմակերպիչները կոչ են անում բոլոր պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, ողջ հասարակությանը` միանալ նախաձեռնությանը: