2017 թվականի հունիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է :
Ստացված զանգերից 1605-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1428 զանգ ընտանիքի անապահովության, 361-ը՝ երեխայի խնամքի, 276-ը՝ երեխայի ծննդյան միանվագի, 1142-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 236-ը՝ մայրության նպաստի վերաբերյալ: 152 զանգ ստացվել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերով: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (196), ավանդի փոխհատուցման (727) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Հունիս ամսին ստացվել է 41 բողոք, որից 5–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 3-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, 1-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին, իսկ 32-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: