Համագործակցությունը Լիտվայի կառավարության հետ սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակվում է

0
137

Հոկտեմբերի 4-ին Երևանում կայացել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը, որի շրջանակներում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և ԼՀ սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Լինաս Կուկուռայտիսի միջև:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծել է, որ բավականին խորը համագործակցություն են ծավալել լիտվացի գործընկերների հետ։ «Ստորագրելով համաձայնագիրը՝ ուղղակի փաստաթղթավորեցինք ﬔր հետագա համագործակցությունը տարբեր ուղղություններով։ Իրականացվել են փորձի փոխանակումներ, համատեղ ծրագրեր և առաջիկայում այս փաստաթٳղթը ﬔզ հնարավորություն կտա ավելի ինտենսիվ դարձնել ﬔր համագործակցությունը»,- ասել է Արտեմ Ասատրյանը։

Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, լիտվական կողմի համանախագահն է ԼՀ էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկյավիչուսը:

Նիստին մասնակցել են Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը։