2017 թվականի սեպտեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 5885 զանգ:
Ստացված զանգերից 1197-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1676-ը՝ ընտանիքի անապահովության, 292-ը՝ երեխայի խնամքի, 173-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 565-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 157-ը՝ մայրության նպաստի, 94 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (114), ավանդի փոխհատուցման (291) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Սեպտեմբեր ամսին ստացվել է 47 բողոք, որից 5–ն ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 3-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 39-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: