Երևանում է Ղրղստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարության պատվիրակությունը

0
97

Աղքատ ընտանիքներին ցուցաբերվող հասցեական սոցիալական օգնության հայաստանյան փորձն ուսումնասիրելու նպատակով հունիսի 23-ին Հայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարության պատվիրակությունը:
Պատվիրակության այցը սկսվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանի հետ հանդիպումով, որին հաջորդեց նախարարության կառուցվածքի, գերակայությունների և գործառույթների ներկայացումը:
Շաբաթվա ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, այլ գերատեսչությունների ղեկավարների հետ: Հյուրերը կայցելեն սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ, Գեղարքունիքի մարզ, կծանոթանան մեր մշակույթին: Այցը կավարտվի հունիսի 29-ին: