Դասընթաց` լրագրողների համար

0
96

2008 թվականի հունիսի 21-22-ը Ծաղկաձորում Հայաստանի Հանրապետության տպագիր մամուլի մի խումբ լրագրողներ ՄԱԿ-ի «Գենդերը և քաղաքականությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում մասնակցեցին «Գենդերային ուղղորդման և զգայունության բարձրացման» դասընթացին:
Այն կազմակերպվել էր Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչների համատեղ ջանքերով:
Թեմաներն էին. «Կանանց հիմնահարցեր, գենդերային հավասարություն», «Գենդերային տեսության հիմունքները», «Գենդերային թեմատիկան լրատվամիջոցների լուսաբանման մեջ», «Ինֆորմացիայի, հարցազրույցների և ռեպորտաժների պատրաստման հմտություններ»:
Բանախոսներն էին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը և «Associated Press»–ի Հայաստանի ներկայացուցիչ Ավետ Դեմուրյանը:
Դասընթացի նպատակն էր` մասնակիցներին ծանոթացնել հասարակության մեջ գոյություն ունեցող գենդերային անհավասարության հիմնախնդիրներին և այն լուծումներին, որոնք առաջարկում են մասնագետները: Լրագրողներին տալ անհրաժեշտ հմտություններ հիմնախնդրի գրագետ ու մատչելի լուսաբանման, ինչպես նաև հայաստանյան մամուլն առավել գենդերային զգայուն դարձնելու համար: