Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին

0
117

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ՀՀ-ում  Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային օրենսգրքի նախատեսված փոփոխությունները, աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված գործընթացները:

Նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ներկայում շրջանառության մեջ դրված աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հիմնական ուղղությունները՝ նշելով, որ փոփոխությունների հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն է, ինչպես նաև սոցիալական գործընկերության զարգացման հենքի վրա գործատուի և աշխատողի իրավունքների, պարտականությունների արդյունավետ հավասարակշռումը:

Հանդիպմանը քննարկվել են նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության նկատամամբ տեսչական մարմինների վերահսկողութան որոշ հարցեր:

ԵՄ պատվիրակության ղեկավարը աշխատանքի ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում համագործակցության և հետագա աջակցության պատրաստակամություն է հայտնել: