ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նոյեմբերի 27-ին ներկայացվել է պետական բյուջեից ֆինանսավորվող 3 ծրագրերի՝ «Եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար հավաստագրերի տրամադրում», «Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում» և «Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովում» ծրագրերի մշտադիտարկման և գնահատման արդյունքների ամփոփ հաշվետվությունները:
Ծրագրերի գնահատումն իրականացվել է նախապես մշակված ցուցանիշների հիման վրա հավաքագրված տվյալների, որոնք հիմնականում ձևավորվել են վիճակագրական հաշվետվությունների, այդ ծրագրերի շահառուների կարծիքի ուսումնասիրության, համապատասխան կազմակերպություններում ուսումնասիրությունների արդյունքում:
Գնահատվել են նշված ծրագրերի վարչարարությունը, ֆինանսական արդյունավետությունը, գնումների գործընթացի կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված շահառուների գոհունակությունը:
Իրականացված վերլուծությունների արդյունքում ձևավորվել են ծրագրերը բարելավելու և առավել հասցեական դարձնելուն ուղղված առաջարկությունների փաթեթ:
Քննարկմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը, նախարարության աշխատակիցներ, հաշմանդամության ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: