ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մ. Յովանովիչին:
Շնորհավորելով նախարարին նշանակման առիթով` դեսպանն իր և իր կառավարության անունից բարձր գնահատեց նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի` տարիների պատմություն ունեցող համագործակցությունը:
Տ.Յովանովիչի խնդրանքով նախարարը ներկայացրեց 2010թ. նախարարության գործունեության առաջնահերթությունները` կենսաթոշակային բարեփոխումներ, վարձատրվող հասարակական աշխատանքներ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներ, ծողովրդագրություն, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն, զբաղվածության խնդիրներ և այլն` հիմնական շեշտը դնելով այն ոլորտների վրա, որտեղ նախարարությունն ակնկալում է դեսպանատան և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը:
Կողմերը կարծիքներ փոխանակեցին կամավորական աշխատանքի ինստիտուտի կայացման, օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպման վերջում պարոն Մնացականյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին, ԱՄՆ կառավարությանը` անկախացումից ի վեր մեր երկրի սոցիալական ապահովության ոլորտին աջակցելու համար: “Վստահ եմ, որ մեր գործընկերությունն այսուհետ ևս կլինի արդյունավետ և շարունակական”,- նշեց նախարարը: