“Համերաշխ սոցիալ-տնտեսական զարգացման նախաձեռնությունների աջակցության” հիմնադրամը երկու ամիս տևողությամբ 8 գործազուրկի համար իրականացրել է ՀՀ ԱՍՀՆ “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության կողմից մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակում կազմակերպված “Բիզնեսի պլանավորում և կազմակերպում” թեմայով վերապատրաստման դասընթաց: Այն իր մեջ ներառում է “Ձեռնարկատիրական հիմունքներ”, “Աշխատանքի անվտանգության ապահովում”, “Բիզնեսի պլանավորում և կազմակերպում” թեմաները` տեսական և գործնական պարապմունքներով: Դասընթացի նպատակն է աջակցել ունկնդրին` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ և հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում:
Համաձայն գործակալության և գործատուի միջև կնքված պայմանագրի` գործատուն դասընթացի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում պետք է աշխատանքի տեղավորի մասնակիցների 20%-ին:
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցներին հանձնվեցին համապատասխան վկայականներ: