Քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի Հանրապետության միջև համագործակցության շրջանակները

0
183

Հունվարի 15-16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության պատվիրակությանը փոխնախարար Լազար Լազարովի գլխավորությամբ: Երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագրի նախագիծը:

Համաձայնագիրը միտված է լինելու երկու պետությունների միջև աշխատանքային միգրացիայի ոլորտում համակողմանի համագործակցության զարգացմանն ու կապերի ընդլայնմանը:

Խորհրդակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկկողմանի աշխատանքները՝ համաձայնագրի տեքստը մոտ ապագայում ամբողջականացնելու և ստորագրման նախապատրաստելու նպատակով:

Այցի շրջանակներում քննարկվել են նաև երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա զարգացման շրջանակներն ու ուղղությունները: