2017 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 1011 դիմում, որից 795-ը գրավոր, 216-ը բանավոր:
Նշված դիմումներից 352-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 509 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ դեկտեմբեր ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 861 քաղաքացի:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 68 (9%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 64 (8%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 60 (8%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 48 (6%), ավանդի փոխհատուցման 35 (4%), աշխատանք տրամադրելու 35 (4%), բնակարան հատկացնելու 25 (3%) և աշխատանքային օրենսդրության 19 (2%) վերաբերյալ դիմումները:
Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել դիմումի ընթացքի ճշգրտման 54 (25%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման 40 (19%), ավանդի փոխհատուցման 32 (15%), պետական նպաստների 26 (12%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 22 (10%) և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 16 (7%) վերաբերյալ դիմումները:
Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 381 դիմումի: Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը՝ 241-ը (63%) պարզաբանվել է, 105 (28%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 13-ը (3%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 22-ին (6%) տրվել է մերժողական պատասխան:
Դեկտեմբեր ամսվա ընթացքում նախարարի և փոխնախարարի մոտ կայացել է մեկական ընդունելություն՝ յուրաքանչյուրը մեկ քաղաքացու մասնակցությամբ:
Ընդունելությունների ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով: