Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի աշխատակիցն արժանացել է շնորհակալագրի

0
288

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Մելանյա Քուփելյանը 2018 թվականի հունվարի 18-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից քաղաքացիական ծառայության ոլորտում ցուցաբերած մասնագիտական բարձր որակների և բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է շնորհակալագրի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անունից սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերոջն ու մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: