2018 թվականի հունվար ամսին «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 5430 զանգ

0
137
????????????????????????????????????

2018 թվականի հունվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 5430 զանգ:

Ստացված զանգերից 622-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1734-ը՝ ընտանիքի անապահովության, 302-ը՝ երեխայի խնամքի, 723-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 295-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 129-ը՝ մայրության նպաստի, 101 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:

Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (111), ավանդի փոխհատուցման (192) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Հունվար ամսին ստացվել է 86 բողոք, որից 3–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 5-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 78-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: