ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը 2018 թվականի հունվարի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ պետական և տարածքային կառավարման մարմիններում շտաբային մարզումների նախապատրաստական և անցկացման գործընթացում բարեխիղճ մոտեցում ցուցաբերելու համար արժանացել է պատվոգրի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անունից շնորհավորում ենք մեր գործընկերոջն ու մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: