2018 թվականի հունվար ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 700 դիմում, որից 480-ը գրավոր, 220-ը` բանավոր:
Նշված դիմումներից 609-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 326 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ հունվար ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 619 քաղաքացի:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 59 (12%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների վերաբերյալ 51 (11%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 42 (9%), պետական նպաստների 38 (8%), ավանդի փոխհատուցման 25 (5%), աշխատանք տրամադրելու 20 (4%), աշխատանքային օրենսդրության, 12 (3%), բնակարան հատկացնելու 8 (2%) վերաբերյալ դիմումները:
Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 50 (23%), ավանդի փոխհատուցման 45 (20%), դիմումի ընթացքի ճշգրտման 38 (17%), կենսաթոշակի նշանակման ու վերանայման 33 (15%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 26 (12%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 10 (5%) վերաբերյալ դիմումները:
Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 234 դիմումի: Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը՝ 209-ը (89%) պարզաբանվել է, 9-ը (4%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 16-ը (3%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ:
Հունվար ամսվա ընթացքում նախարարի մոտ ընդունելություն չի կայացել:
Կայացել է փոխնախարարի մեկ ընդունելություն, որին մասնակցել է մեկ քաղաքացի: