ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստան Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը հայտարարում են մրցույթ «Մատչելի համայնք – 2008թ.»

0
99

Նպատակը.
Հայաստանի Հանրապետության համայնքներում անխոչընդոտ միջավայրի ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Մրցույթին կարող են մասնակցել.
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքային համայնքները և Երևան քաղաքի թաղային համայնքները:

Նկարագրություն.
Հաշվի առնելով հաշմանդամության ոլորտում տարվող քաղաքականությունը, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը հասարակություն, նրանց համար մատչելի միջավայր ապահովելուն և նպատակ ունենալով  հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի կյանքում լիարժեք ներգրավելու օրինակելի փորձի ճանաչմանը և տարածմանը հայտարարվում է «Մատչելի համայնք» մրցույթը:  Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքում, համայնքում  անխոչընդոտ միջավայր ստեղծելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ չափորոշիչները.

  • Փողոցի երթևեկելի և հետիոտն գոտիները, ստորգետնյա և վերգետնյա անցումները, շենքերին ու շինություններին հարող տարածքները, հասարակական հանգստի վայրերը, սպորտային և մանկական խաղահրապարակները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ թեքահարթակներով, ինչպես նաև լուսային, ձայնային և այլ նախազգուշացման միջոցներով:
  • Սոցիալական ենթակառուցվածքի շենքերն ու շինությունները պետք է հնարավորինս հարմարեցված լինեն հաշմանդամների կարիքներին` ապահովելով նրանց ազատ տեղաշարժման համար անհրաժեշտ հնարավոր պայմաններ:
  • Մատչելիության նպատակով կատարված բոլոր աշխատանքները պետք է համապատասխանեն պահանջվող նորմերին, որոնք սահմանվում են        ճարտարապետահատակագծային առաջադրանքով:

Կատարված աշխատանքների մասին տեղեկատվության ներկայացման վերջնաժամկետըª 20 դեկտեմբերի, 2008թ.

Տեղեկատվությունը կարող եք ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություն /Երևան, Կառավարական թիվ 3, հեռ. 52-17-61, ֆաքս 56-37-91/, ինչպես նաև  հետևյալ էլեկտրոնային հասցեով`kristina.hovhannisyan@mss.am:

Անհրաժեշտ տեղեկությունները տեղադրված են նաև ՍՊՀՀ ծրագրի /www.spss.am/ ինտերնետային կայքում: