2008թ. օգոստոսի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների ընդունելություն

0
93

2008թ. օգոստոսի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ներկայացան հերթագրված 10 քաղաքացիներ, որոնց մտահոգում էին հետևյալ խնդիրները. ընտանեկան նպաստի դադարեցում, որդեգրման գործընթաց, ավանդների փոխհատուցում, աշխատանքի տեղավորում, 10 տարուց ավելի ՀՀ-ում չբնակեցված անձի կենսաթոշակի փոխհատուցում: Կային նաև անձնական խնդիրներով դիմողներ:
Մանրամասնորեն ծանոթանալով յուրաքանչյուր քաղաքացու խնդրին` նախարարը պարզաբանեց տվյալ խնդրի հետ կապված օրենքների համապատասխան դրույթները և տվեց անհրաժեշտ խորհրդատվություն:
Բոլոր խնդիրները վերցվեցին նախարարի անմիջական հսկողության տակ և նախատեսված ժամկետներում կտրվեն համապատասխան լուծումներ: