Կարևորվել է գործատուների միությունների միջև փորձի փոխանակումը

0
123

Ապրիլի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մասնակցել է «Նպաստավոր միջավայր կայուն ձեռնարկությունների համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի գործատուների հանրապետական միության և Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համատեղ կազմակերպված տարածաշրջանային կոնֆերանսին:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Ժորա Սարգսյանը կարևորել է կոնֆերանսի արդիականություն և դրա շրջանակներում մասնակից երկրների գործատուների միությունների միջև հանդիպման շրջանակներում փորձի փոխանակումը և ընդգծել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի հանրապետական գործատուների միության միջև սերտ համագործակցության կարևորությունը սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում: