Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

0
96

ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ և նրա անմիջական մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և “ՍՕՍ-մանկական գյուղեր բարեգործական հիմնադրամի” միջև, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված հիմխնդիրները և դրանց լուծման ուղիները: Քննարկումների արդյունքում մշակվել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և “ՍՕՍ-մանկական գյուղեր բարեգործական հիմնադրամի” միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Սա նախարարության և հասարակական կազմակերպության սոցիալական գործընկերության ևս մեկ օրինակ է, որը կնպաստի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ընտանեկան տիպի խնամքի, դաստիարակության իրականացմանը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սոցիալական պաշտպանության ապահովմանը: Հուշագրի շրջանակներում նախատեսվում են նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղված միջոցառումներ: