«Արայ» ընկերության և հարավկորեական LG ընկերության միջև կնքված համագործակցության արդյունքում 2008թ. սեպտեմբերի 20-ին կազմակերպվեց հերթական բարեգործական ակցիա

0
122

«Արայ» ընկերության և հարավկորեական LG ընկերության միջև կնքված համագործակցության արդյունքում 2008թ. սեպտեմբերի 20-ին կազմակերպվեց հերթական բարեգործական ակցիան, որի շրջանակներում իրականացվեցին նաև սոցիալական ծրագրեր:
Բարեգործների կողմից «Զատիկ», Մարի Իզմիրլյանի անվան մանկատների և Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի հանգստի սենյակները համալրվեցին ժամանակակից կենցաղային սարքավորումներով: Նոր հեռուստացույցով, երաժշտական գործիքով, սառնարանով, օդորակիչով ու հարմարավետ աթոռներով հագեցած սենյակները կնպաստեն մարդկային առավել ջերմ շփմանն ու կստեղծեն լիարժեք միջավայր ինչպես տարեցների, այնպես էլ երեխաների առօրյան էլ ավելի հետաքրքիր ու արդյունավետ անցկացնելու համար: