Սեմինար-քննարկում

0
98

Եվրոպայի խորհրդի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում 2008թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանի «Թեքեյան» մշակութային կենտրոնում կազմակերպվելու է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիային նվիրված սեմինար-քննարկում, որի ընթացքում Սոցիալական խարտիայի քարտուղարության և Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի անդամների կողմից ներկայացվելու են Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի մոնիթորինգի համակարգը և Հայաստանի Հանրապետության կողմից դեռևս չվավերացված դրույթները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ս/թ սեպտեմբերի 30-ին, ժամը 09:00-ին լուսաբանել սեմինար-քննակման աշխատանքները: