ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանն ընդունեց Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին:
Նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին` աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հնարապետությանն աջակցելու համար:
Քննարկվեցին կենսաթոշակային բարեփոխումների, երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի ձևավորման և կայացման, միջին մասնագիտական կրթության, աշխատաշուկայի վերլուծության և համագործակցության մյուս ոլորտներում ծրագրերի շարունակականության հարցերը: “Երեխաների իրավունքների պաշտպանության առումով Հայաստանն այս տարի ընտրվել է որպես ֆոկուս երկիր, քանի որ Հայաստանի Հանրապետությունը մեծ ուշադրություն է դարձնում երեխաների հիմնախնդիրներին: Սա լավ ազդանշան է, և մենք ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի և նախարարության հետ կշարունակենք մեր համագործակցությունը”,- նշեց պ. Լուցենբերգերը: “Ձեր կառույցն այն կամարն է, որով Հայաստանը մտնում է եվրոպական կառույցներ և ինտեգրվում”- ասաց պարոն Մնացականյանը և վստահեցրեց, որ նախարարությունը պատրաստ է շարունակել համատեղ ծրագրերը: