Համաշխարհային բանկի պատվիրակության այցը ՀՀ ԱՍՀՆ

0
73

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` տարածաշրջանային տնօրեն Ա. Ալամի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ա. Պետրոսյանը, Ա. Ասատրյանը, նախարարության և բանկի ղեկավար այլ աշխատողներ:

Նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար, շեշտելով, որ տարբեր բնագավառներում կատարված ներդրումներն ուղղակի դրական ազդեցություն են ունենում սոցիալական պաշտպանության ոլորտի վրա:

Քննարկվեց հարցերի մեծ խումբ, մասնավորապես` համատեղ իրականացվող ծրագրի արդյունավետության, համաշխարհային ֆինանսատնտեսական ծգնաժամի ազդեցության, գազի սակագների սպասվող բարձրացման և սոցիալապես անապահով խավերի վրա ազդեցության և բազմաթիվ այլ հարցեր: Նախարարը, նախարարի տեղակալները մանրամասնորեն ներկայացրեցին աշխատաշուկայի ներկա վիճակը և սպասվող զարգացումները, կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը, աղքատության ընտանեկան նպաստի համակարգի հասցեականության բարձրացմանն ուղղված աշխատանքները, բոլոր այն ծրագրերը, որոնց իրականացմանն աջակցում է Համաշխարհային բանկը:

Պարոն Ալամն իր գոհունակությունը հայտնեց համագործակցության արդյունավետության վերաբերյալ և հավաստիացրեց, որ այսուհետ ևս արվելու է հնարավորը` ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար: