ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը` համաձայն ընդունված կարգի, ս/թ սեպտեմբերի 30-ին կատարեց քաղաքացիների ընդունելություն

0
96

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը` համաձայն ընդունված կարգի, ս/թ սեպտեմբերի 30-ին կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության եկած 10 քաղաքացիներից 5-ը դիմել էին ընտանեկան նպաստի, 2-ը` դրամական օգնության, 1-ը` աշխատանքի վերականգնման, 1-ը` բարեգործական նախաձեռնությանն օժանդակելու և 1-ը` բնակարան տրամադրելու հարցերով:
Ընտանեկան նպաստի վերականգնման հարցով դիմած 5 քաղաքացիներից 3-ը զրկվել էին այդ իրավունքից ոչ ճիշտ տեղեկատվություն տրա?ադրելու հետևանքով: Նախարարը մեկ անգամ ևս բացատրեց, որ նման դեպքերում ընտանիքը 6 ամսով զրկվում է սոցիալական աջակցության բոլոր ձևերից, սակայն նկատի ունենալով այդ ընտանիքների ծանր սոցիալական վիճակը, որոշեց նրանց տրամադրել միանվագ դրամական օգնություն` 10 000-ական դրամի չափով: Բավարարվեց նաև դրամական օգնության խնդրանքով դիմած քաղաքացիների խնդրանքը: Ինչ վերաբերվում է բազմազավակ ընտանիքին բնակարան տրամադրելուն` նախարարությունը նման գործառույթ չունի, սակայն նախարարի կողմից արդեն իսկ տրվել են հանձնարարականներ` ուսումնասիրել բազմազավակ ընտանիքների խնդիրը և գտնել հնարավոր աջակցության ձևեր: