- “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալությունը մարտի 17-ին կհյուրընկալի Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության կողմից վերահսկողական առաքելությամբ պատվիրակված “SPM խորհրդատուներ” կոչվող ընկերության ներկայացուցիչներին` 1999-2009թթ. Հայաստանում ԶՊԾԳ և Շվեդիայի զբաղվածության հանրային ծառայության հետ համատեղ իրականացված “Աջակցություն Հայաստանի իշխանություններին` աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության բարելավման հարցերում” ծրագրի արդյունքների ուսումնասիրության և գնահատման նպատակով: Ծրագիրն իրականացվել է 4 փուլերով և ապահովել նշանակալի և շարունակական արդյունքներ զբաղվածության ոլորտում` աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության իրականացման շեշտադրումով:
- 2010թ. մարտի 18-ին Երևանի “Մարիոթ” հյուրանոցում կկայանա միգրանտների սոցիալական պաշտպանության հիմնահարցերին նվիրված սեմինար-քննարկում` կազմակերպված Աշխատանքի Միջազգային Կազմակերպության /ԱՄԿ/ կողմից` ԱՄԿ պատասխանատու անձանց և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Քննարկման նպատակն է միգրանտների սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացումը: Սեմինարին անդրադարձ կլինի սոցիալական ապահովության ընդհանուր նկարագրին` ինչպես արտասահմանում հայ միգրանտների հիմնախնդիրների լուծման, այնպես էլ Հայաստանում օտարերկրյա միգրանտ աշխատողների հիմնահարցերի լուծման հնարավորությունների քննարկումով:
- 2010թ. մարտի 19-ին “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալությունում կկայանան բանակցություններ 9 գործատուների հետ մասնագիտական ուսուցումների կազմակերպման նպատակով: Նախատեսվում է ուսուցումներում ընդգրկել 49 գործազուրկ և 4 հաշմանդամ անձանց: Ուսուցանվող մասնագիտություններն ընտրված են ըստ աշխատաշուկայի պահանաջարկի և իրավիճակի վերլուծության արդյունքների և նշյալ բանակցություններում դրանց թիվը ինն է: Դրանք են` խեցեգործ, սալիկապատող, կարող, արտադրության հոսքագիծ սպասարկող, խոհարար, համակարգչային տեխնիկայի և ծրագրերի շահագործող, կաթնամթերքի փաթեթավորող, միջոցառումների սրահների և սեղանների ձևավորող: