Փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N707-Ն որոշման մեջ, գործադիրը սահմանել է բազային և հիմնական կենսաթոշակների, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքի նոր չափեր

0
91

Փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N707-Ն որոշման մեջ, գործադիրը սահմանել է բազային և հիմնական կենսաթոշակների, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքի նոր չափեր: Ընդունված որոշման համաձայն, 2009թ. հունվարի 1-ից բազային կենսաթոշակի չափը 5000 դրամի փոխարեն սահմանվել է 5800, հիմնական կենսաթոշակի չափը` 6800 դրամի փոխարեն 8000 և ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը` 395 դրամի փոխարեն 450 դրամ:
Փոփոխությունների արդյունքում ապահովագրական կենսաթոշակների միջին չափը կկազմի 25 հազար 600 դրամ, 2008թ. 21 հազար 800 դրամի փոխարեն (աճը` 17.5 տեկես):
Որոշման նախագծի հետ կապված, վարչապետը նշել է, թե մի կողմից այն լուծում է մեր կենսաթոշակառուների խնդիրը, քանի որ որոշմամբ 2009թ. ընթացքում նրանց կենսաթոշակները բարձրացվում են միջին հաշվով 16 տոկոսով, մյուս կողմից` սա նաև նպաստում է ՀՀ կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացմանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագծով առաջարկվում է «Մարտական խաչ» շքանշանով հետմահու պարգևատրված զոհված անձանց ընտանիքներին ցուցաբերել պետության առանձնակի մոտեցում, ըստ որի` հիշյալ զոհված անձի ընտանիքի նպաստի իրավունքը, դրա շրջանակը, նշանակման և վճարման կարգը կսահմանվեն նույն ձևով և սկզբունքներով, ինչ զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստինը: