Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում հայտարարել է հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրների իրազեկման միամսյակ

0
81

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում հայտարարել է հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրների իրազեկման միամսյակ:
Զանգվածային լրատվամիջոցների համար սա ևս մեկ առիթ է` անդրադառնալու հաշմանդամության հիմնախնդրին և խոսելու բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելու մասին:
Շտապում ենք տեղեկացնել, որ «Հույսի կամուրջ», «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ հայտարարած «Հավասար Հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն) ամենամյա 6-րդ մրցույթը մոտենում է ավարտին:
Մրցույթը կրում է «Արևածաղիկ» անունը: Դրա անցկացման նպատակը հաշմանդամ անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարի քարոզչությունն է:
Մրցույթին կարող են ներկայացվել 2007 թ. նոյեմբերի 20-ից մինչև 2008թ. նոյեմբերի 20-ը հրապարակված (պարբերական ԶԼՄ-ներ, հեռարձակվող, տպագիր և ինտերնետային) նյութերը:
Նյութերի ընդունման վերջնաժամկետն է 2008թ. նոյեմբերի 23-ը:
Արդյունքները կամփոփվեն 2008թ դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում և հաղթող ճանաչված հրապարակումները կարժանանան մրցանակների:

Սահմանված են հետևյալ մրցանակները`

  • 1 գլխավոր մրցանակ լավագույն հրապարակման համար /բարձրակարգ համակարգիչ կամ համարժեք գումար/
  • 1-ական մրցանակ լավագույն հեռուստահաղորդման, ռադիոհաղորդման և տպագիր նյութի համար
  • 1 հատուկ մրցանակ
  • Խրախուսական մրցանակներ
  • Մրցանակը տրվելու է լրագրողին, ոչ թե հեռուստա/ռադիո ընկերությանը կամ թերթի խմբագրությանը:

Դիմում հայտի ձևին և մրցույթի պայմաններին մանրամասն ծանոթանալու համար այցելեք www.bridgeofhope.am կայք կամ զանգահարեք 56-01-43 հեռախոսահամարով` Զարուհի Բաթոյանին:

Ակտիվ եղեք և Ձեր ներդրումն ունեցեք Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամ մարդականց խնդիրների մասին իրեզեկության բարձրացման և նրանց իրավունքների պաշտպանության գործում:
Սպասում ենք Ձեր հրապարակումներին: