Նոր համագործակցություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին նախարար Մ. Մնացականյանը, նախարարի տեղակալ Ա. Ասատրյանը, Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի խորհրդական Վ. Չերնիգովը, Համաշխարհային պարենի ծրագրի (ՀՊԾ) պատասխանատուներ:
2010թ. մարտի 4-ին ՌԴ և ՀՊԾ միջև կնքվել է “Դպրոցական սննդի զարգացման” հուշագիր, որին հաջորդելու է եռամյա ծրագրի իրականացում Հայաստանի Հանրապետությունում:
Հանդիպման նպատակն էր ճշգրտել համագործակցության ուղիները, նախարարության գործառույթները, ծրագրի մեկնարկի հետ կապված հարցերը:
Շնորհակալություն հայտնելով աջակցության համար` պարոն Մնացականյանը վստահեցրեց, որ նախարարության մասնագետները սերտ կհամագործակցեն գործընկեր կազմակերպությունների հետ` հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը կազմակերպելու, ծրագրի իրականացման մեխանիզմները հստակեցնելու նպատակով: