ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը սահմանված կարգով նոյեմբերի 25-ին կատարեց քաղաքացիների ընդունելություն

0
79

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը սահմանված կարգով նոյեմբերի 25-ին կատարեց քաղաքացիների ընդունելություն: Հերթագրվել էին չորս քաղաքացիներ և «Հուշամատյան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Ընդունելության էին ներկայացել երկու քաղաքացի` նպաստ և դրամական օգնություն ստանալու հարցերով: Նրանց հարցերը տեղում լուծում ստացան:
«Հուշամատյան» կազմակերպության ներկայացուցիչները բազմիցս բարձրացրել են «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքով սահմանված բնակարանային պայմանների բարելավման նպատակով տրվող վարկերի բյուջետային հատկացումների հարցը: Ինչպես հանդիպման ժամանակ նշեց պարոն Համբարձումյանը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս շահագրգռված է խնդրին լուծում տալու, հերթացուցակում ընդգրկված անձանց բնակարանային պայմանները հնարավորինս շուտ բարելավելու հարցում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց բյուջետային հատկացումների ծավալի ավելացման հարցը հնարավորության դեպքում նորից բարձրացնել ՀՀ կառավարությունում և Ազգային ժողովում: