Փոխըմբռնման Հուշագիր

0
122

Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միգրացիայի Միջազգային Կազմակերպության հայաստանյան առաքելության միջև ստորագրված Փոխըմբռնման Հուշագիրը`  ս/թ ապրիլի 14-ին “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ տիկին Սոնա Հարությունյանը ԶՊԾԳ-ում ընդունեց Միգրացիայի Միջազգային Կազմակերպության ներկայացուցիչներին` քննարկելու Իտալիայի Հանրապետության Կառավարության կողմից ֆինանսավորվող “Անկանոն միգրացիայի կանխարգելում և կանոնավոր միգրացիայի խթանում Հայաստանում և Վրաստանում” ծրագրի ընթացքը և առաջիկա գործողությունները: Մասնավորապես պարզաբանվեցին մայիսի 3-6-ը կանոնավոր միգրացիայի խթանմանը նվիրված սեմինարի և մայիս-հունիս ամիսներին ծրագրի շրջանակներում Երևանի Էրեբունու և Շիրակի մարզի Արթիկի զբաղվածության տարածքային կենտրոններին կից Միգրացիոն Ռեսուրս Կենտրոններում կայանալիք 10 համատեղ հանդիպումների  հետ կապված հարցեր: Եղավ անդրադարձ ԱՄԿ հետ համատեղ տեղեկատվական նյութերի մշակման և տպագրման հարցերին, հնարավոր համագործակցությանը Ուկրաինայի համապատասխան կառույցների հետ, մասնավորապես` Զբաղվածության պետական ծառայության հետ, և ծրագրի շրջանակներում Ռեսուրս Կենտրոններին տեխնիական աջակցության հարցերին: