Հանդիպում ՀՀ ԱՍՀՆ-ում

0
90

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային:

Ողջունելով հյուրին` նախարարը շնորհակալություն հայտնեց փախստականների հիմնախնդիրների լուծման գործում հայաստանյան գրասենյակի ցուցաբերած աջակցության համար: Տիկին Հալեպոտան ներկայացրեց այն աշխատանքները, որոնք տարվում են փախստականներին հասարակություն ինտեգրելու նպատակով: Հյուրի խնդրանքով կողմերը քննարկեցին սոցիալական աշխատողների ինստիտուտի կայացման, հասարակության անապահով խմբերին, այդ թվում` փախստականներին մատուցվող ծառայությունների մատուցման հասանելիության խնդիրները, սոցիալական տների ստեղծման գործում իրենց կազմակերպության ունեցած փորձի կիրառումը:

Նախարարը նշեց, որ հատկապես սոցիալական տների ստեղծման գործում անպայման հաշվի կառնվի կազմակերպության փորձը, և գրասենյակի`այդ ոլորտում փորձառություն ունեցող մասնագետները կընդգրկվեն ստեղծվելիք աշխատանքային խմբի կազմում:

Քննարկվեցին նաև ընտանեկան նպաստի համակարգում չընդգրկված, ինչպես նաև` համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու գործում դժվարություններ ունեցող փախստականներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության սերտացման և բազմաթիվ այլ հարցեր: