Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է բաց մրցույթի` ՀՀ մարզերում բնակվող միայնակ տարեցներին և հաշմանդամներին տնային պայմաններում և խնամքի ցերեկային կենտրոններում սոցիալական սպասարկման ծառայություններ մատուցելու համար:
Մրցույթին մասնակցելու համար, հավակնորդ հասարակական կազմակերպությունները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը,
- տվյալներ կազմակերպության գործունեության մասին /կցելով կազմակերպության կանոնադրությունը, աշխատակիցների կենսագրությունների և կրթության ու մասնագիտական որակավորման վկայականների պատճեների հետ միասին/,
- տեղեկանք կազմակերպության նախկինում իրականացրած նմանատիպ ծրագրերի մասին,
- շենքի սեփականության իրավունքի կամ վարձակալության պայմանագրի վկայականի պատճենը,
- ծրագրի իրականացման ժամկետը և շահառուների թիվը,
- ծրագրի բյուջե /ֆինանսավորման այլ աղբյուրների առկայությունը հավաստող տեղեկանքներ կամ նամակներ` ծրագրի շարունակությունը ապահովելու նպատակով/:
Մրցույթին մասնակցելու համար, հավակնորդ հասարակական կազմակերպությունները հայտերը պետք է ներկայացնեն հետևյալ հասցեով`
ք. Երևան, Կառավարական 3 շենք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, մինչև ս/թ ապրիլի 30-ը, ժամը 18.00:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 52-17-61 հեռախոսահամարով: