Ընտանիքի անապահովության սահմանային միավոր, ընտանեկան նպաստի բազային մաս, հավելման և միանվագ օգնության չափեր

0
243

Ընտանիքի անպահովության սահմանային միավորի մեծությունը 30.00 միավոր է, ընտանեկան նպաստի բազային մասը` 16.000 դրամ: Անապահովության որքան միավոր ունեցող քաղաքացին ինչքան է ստանալու ընտանեկան նպաստ:

  1. 30.01-35.00 անպահովության միավոր ունեցող ընտանիքների մասով` ա) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ, բ) 4 և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետև` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ, գ) բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ, դ) բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ:
  2. 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների մասով ա) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ, բ) բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ, գ) բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ, դ) բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ:
  3. 39.01 և ավելի անպահովության միավոր ունեցող ընտանիքների մասով` ա) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ, բ) բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ, գ) բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ, դ) բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:
  • Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում միանվագ դրամական օգնության չափերն են` ա) երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ, բ) երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ, գ) ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ: Հրատապ օգնության չափը ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում 16000 դրամ է:
  • Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50000 դրամ, իսկ ընտանիքում ծնված 3-րդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430000 դրամ կտրվի: Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18000 դրամ է:
  • Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը 250000 դրամ է, զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը 150000 դրամ է, զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը 100000 դրամ է:
  • Հավելենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար պետությունը ծախսում է 4 մլրդ 561 մլն 930 հազար դրամ (43883 երեխա, այդ թվում` առաջին և երկրորդ 37652 երեխա` 50000 դրամ, իսկ երրորդ և հաջորդ 6231 երեխա` 430000 դրամ), իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար` 2 մլրդ 376 մլն դրամ (11000 երեխա` ամսական 18000 դրամ): Զոհված` Հայաստանի ազգային հերոսի, ինչպես նաև Մարտական խաչի առաջին կամ երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի ընդհանուր չափը 154 մլն 800 հազար դրամ է (98 նպաստառու ընտանիք, այդ թվում` 9 ՀՀ ազգային հերոս` 250 հազար դրամ, 35 Մարտական առաջին աստիճանի խաչ շքանշանով պարգևատրված` 150 հազար դրամ և 54 Մարտական խաչի երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված` 100 հազար դրամ):