Սոցիալական վճարներ

0
115

ՀՀ կառավարության որոշմամբ 2012թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը 10 500 դրամի փոխարեն սահմանվել է 13 000 դրամ: Դրա շնորհիվ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 28 700 դրամի փոխարեն կկազմի շուրջ 31 300 դրամ, սոցիալական կենսաթոշակի միջին չափը 13 200 դրամի փոխարեն շուրջ 16 500 դրամ, շարքային կազմի զինծառայողներին տրվող հաշմանդամության կենսաթոշակի միջին չափը 17 800 դրամի փոխարեն շուրջ 20 900 դրամ, շարքային կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի միջին չափը 15 800 դրամի փոխարեն շուրջ 19 500 դրամ: