![]() Բացելով համաժողովի աշխատանքը ՀՀ վարչապետը նշեց,-“Ընդունելով ինտեգրված սոցիալական ծառայությունների գաղափարը` մենք փոխում ենք մեր երկրի սոցիալական ուղղվածությունը: Սոցիալական անհավասարությունն ունի երկու պատճառ. աշխատանքի բացակայությունը և կրթության անբավարար մակարդակը: Մենք պետք է հնարավորություն տանք մարդուն` լուծելու իր աշխատանքի խնդիրը, ապահովելու իր ընտանիքի բարեկեցությունը և վերացնենք կրթություն ստանալու անհավասարությունն ապահովված և անապահով ընտանիքների երեխաների համար”: ՀՀ ԱՍՀ նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներն ու փորձագետները ներկայացրեցին ինտեգրված սոցիալական ծառայությունների հայեցակարգային մոտեցումները, փորձնական ծրագրի արդյունքները, նոր մոդելի բաղադրիչները: “Այս մի քանի ժամվա ընթացքում բոլորս բավարար գիտելիքներ ձեռք բերեցինք, նաև համոզվեցինք, որ գործընթացը լինելու է բարդ և բազմաշերտ: Մեր նպատակն է` ձերբազատվել հնացած մոտեցումներից, բարձրացնել ծախսվող բյուջետային միջոցների արդյունավետությունը, ձևավորել սոցիալական արդարության սկզբունքը: Կոչ եմ անում բոլորիդ` համախմբվել, միասին անցնել բարեփոխումների այս փուլը և ձևավորել ձևով ու բովանդակությամբ նոր ծառայություններ”,- նշեց ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Գրիգորյանը: |