Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողություն

0
102

Մայիսի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ նախարարության և լուսանկարիչ Վիգեն Մնոյանի նախաձեռնությամբ կազմակերպված` Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին նախարար Մ. Մնացականյանը, պատվավոր հյուրեր, նախարարության աշխատակիցներ, լրագրողներ:

Ողջունելով վետերաններին` նախարարը շնորհակալություն հայտնեց նրանց անձնվիրության և հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

“65 տարի առաջ Դուք սխրանք եք գործել` պաշտպանելով մեր երկրի անկախությունն ու ազատությունը: Մարտի դաշտում  Ձեր ցուցաբերած  անձնազոհության շնորհիվ  Ձեր հետնորդներն ապրել և ապրում են խաղաղ, ապահով և ազատ երկրում”- նշեց պարոն Մնացականյանը:

Ցուցահանդեսի մասնակիցները ևս շնորհավորեցին վետերաններին` ցանկանալով քաջ առողջություն, երջանկություն և անհոգ ծերություն: Հանդիսավոր արարողությանը հետևեց ջերմ ընդունելություն, որի ընթացքում վետերաններին հանձնվեցին խորհրդանշական նվերներ:

Որպես հիշատակ` յուրաքանչյուր վետերանի կհանձնվի նաև իր լուսանկարը: