“Օրրան” բարեգործական կազմակերպության հիմնադրման

0
134

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանի ուղերձը “Օրրան” բարեգործական կազմակերպության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ:

Մեծարգո տիկին Հովհաննիսյան,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի և իմ անունից սրտանց շնորհավորում եմ “Օրրանի” հիմնադրման 10-ամյակի առիթով:

Անգնահատելի է այն աշխատանքը, որ Ձեր կազմակերպությունն իրականացրել և այսօր էլ շարունակում է իրականացնել անապահով, դժվարին կացության մեջ հայտնված տարեցների խնամքի, երեխաների կրթության, դաստիարակության և սոցիալական իրավունքների իրացման գործում:

Ամենօրյա, տքնաջան աշխատանքի շնորհիվ Ձեր շահառուներին ոչ միայն շրջապատել եք խնամքով և  հոգատարությամբ, այլև շատ հաճախ` լուծել նրանց աշխատանքի և կացարանների խնդիրը, ինչը մենք գնահատում և արժևորում ենք հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում:

Կրկին շնորհավորում եմ, մաղթում անսահման ուժ և կորով, նորանոր հաջողություններ: