Մանե Թանդիլյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

0
548
RA Minister of Labor and Social Affairs Mane Tandilyan holds a press conference marking the first 100th day in office

Օգոստոսի 22-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց մայիսի 12-ից հետո ընկած ժամանակահատվածում նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, արված աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը։

Նախարարը առանձին կետերով խոսեց դայակների աշխատավարձի փոխhատուցման ծրագրի, վարկերի և ավանդների մասին տեղեկատվության միջոցով նպաստների համակարգի հասցեականության վերանայման և նպաստառուների ցանկի ճշգրտման նպատակով նոր գործիքակազմի ներդրման գործընթացի, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ակտիվացմանն ուղղված միջոցառումների և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին:

Կարևորելով իրականացվող գործընթացները՝ նախարարը նշեց, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի կյանքի տարբեր փուլերում առնչվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  հետ, ուստի նախարարությունն ու նրա ծառայությունները քաղաքացու համար դառնում են պետության հայելին։ Հենց այս նախարարության հետ են առնչվում կյանքի ամենադժվարին իրավիճակներում հայտնված մարդիկ, հանրության ամենախոցելի խմբերը, ուստի մեր կողմից մատուցվող ծառայությունները պետք է լինեն հասցեական, նպատակային և արդար,- նշեց Մանե Թանդիլյանը։

Նախարարը անդրադարձավ նաև կեսաթոշակի բարձրացման խնդրին։ Թանդիլյանը տեղեկացրեց, որ նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել  կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափը սահմանել առնվազն պարենային աղքատության նվազագույն շեմից բարձր։

Նախարար Մանե Թանդիլյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով ֆինանսական ռեսուրսների սահմանափակությունը, որոշում է կայացվել ոլորտային բաեփոխումներն ուղղել նախ և առաջ մարդկանց այն խմբին, որն ամենից շատ ունի աջակցության կարիք։  «Հայաստանում չպետք է լինի  ծայրահեղ աղքատ քաղաքացի։ Այս որոշման շուրջ արդեն նախնական պայմանավորվածություն կա։ Այս փուլում որոշումը դեռևս վերաբերելու է շուրջ 80 հազար քաղաքացու»,- նշեց Մանե Թանդիլյանը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախարար Մանե Թանդիլյանը վստահեցրեց, որ աշխատանքները լինելու են շարունակական և ուղղված քաղաքացու կյանքի որակի բարելավմանը. մեր երկրի քաղաքացին պետք է զգա, որ ինքը պաշտպանված է պետության կողմից, և պետությունը կատարում է իր դերը:

Նախարարի պաշտոնավարման 100 օրվա ամփոփ հաշվետվության ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։