“Մատչելի համայնք” մրցույթին մասնակցելու, ծրագրային առաջարկներ ներկայացնելու հրավեր

0
101

“Մատչելի համայնք” մրցույթին մասնակցելու, ծրագրային առաջարկներ ներկայացնելու հրավեր
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստան Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը հրավիրում են ՀՀ քաղաքային և Երևան քաղաքի թաղային համայնքներին ներկայացնելու “Մատչելի համայնք” մրցույթին մասնակցելու առաջարկներ: Մրցույթի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար ՀՀ համայնքներում ստեղծել անխոչընդոտ միջավայր: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքային համայնքները և Երևան քաղաքի թաղային համայնքները` համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ:
Մրցույթի նպատակը, խնդիրները, ծրագրային առաջարկներ ներկայացնելու կարգը և որակավորման չափանիշները նկարագրված են ծրագրային առաջարկներ ներկայացնելու հրավերում: Այն կարելի է ձեռք բերել` այցելելով ՀՀ ԱՍՀՆ նախարարության վեբկայքի www.mss.am “Մեր մասին” / “Մրցույթներ” բաժինը, ՍՊՀՀ ծրագրի վեբկայքը www.spss.am, նաև գրասենյակից հետևյալ հասցեով` ք.Երևան, Բաղրամյան պողոտա 18, (մուտքը Զառուբյան փողոցից):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Քրիստինե Գրիգորյանին` էլ.փոստ` kgrig@spss.am կամ (374 10) 54 26-11 հեռախոսահամարով և Քրիստինա Հովհաննիսյանին` հեռ.` (374 10) 52-17-61, էլ. փոստ` kristina.hovhannisyan@mss.am:
2009թ. մարտի 24-ին, ժամը 17:00-ին մրցույթի մասնակիցների համար կկազմակերպվի նախամրցութային սեմինար: Ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 2009թ. ապրիլի 6-ը, մինչև ժամը 17:00: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2009թ. մայիսի 6-ին: