ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը ս/թ մարտի 24-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը նշեց, որ նախարարությունը մինչ օրս չի համագործակցել Բանկի հետ, սակայն ՀՀ կառավարության հետ նոր պայմանավորվածությունները նոր հնարավորություններ կընձեռնեն սոցիալական ոլորտում համագործակցության համար: Բանկի ներկայացուցիչ Ասադուլլա Խան Սումբալը ներկայացրեց պատվիրակության այցի նպատակը` աջակցել ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հնարավոր մեղմացմանը սոցիալական ոլորտում` տրամադրվող վարկերի տեսքով:
Պարոն Համբարձումյանը հանգամանորեն ներկայացրեց այն միջոցառումները, որոնք իրականացվել են 2008թ. վերջերին, ինչպես նաև մշակվող ծրագրերը, մասնավորապես` զբաղվածության ոլորտի հակաճգնաժամային ծրագիրը: «2009թ. սոցիալական ոլորտին հատկացված միջոցներն ամբողջ ծավալով իրացնելու դեպքում սոցիալական լարվածությունը կմեղմանա: Ներկայումս աշխատանքներ են տարվում իրավիճակի հստակ պատկեր ունենալու համար` նկատի ունենալով արտերկրից դրամական փոխանցումների նվազումը, աշխատանքային միգրացիայի հետ կապված խնդիրները, գնաճը, ապրիլի 1-ից սպասվող թանկացումները և այլ գործոններե,- նշեց նախարարը: Հատուկ ուշադրություն է դարձվելու համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ընթացքում Բանկի հնարավոր աջակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները նախարարության պատասխանատուների հետ` նշված բոլոր ուղղությունների վերաբերյալ:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը ս/թ մարտի 24-ին ընդունեց...