Համաժողով “Էրեբունի” հյուրանոցում

0
108

2009թ. ապրիլի 14-ին, ժամը 9:30-ին “Էրեբունի” հյուրանոցում տեղի կունենա համաժողով` “Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա” թեմայով: Այն կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի, ՀԲ-ի և ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակների կողմից: Համաժողովին ներկա կլինեն շուրջ 120 մասնակից:
Հրավիրում ենք բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին` լուսաբանելու այս կարևոր միջոցառումը: